Կին ձեռներեցների թվային հզորացման ծրագիր – Հայաստան
Այս դասընթացը մշակվել է Հայաստանում «Կին ձեռներեցների թվային հզորացում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել կին ձեռներեցներին՝ զարգացնելու իրենց թվային հմտությունները, տոկունությունը և աճի հնարավորությունները՝ ներառյալ արհեստական բանականության (ԱԲ), թվային մարքեթինգի, սոցիալական մեդիայի ռազմավարությունների և առցանց անվտանգության թեմաների շուրջ։ Քանի …
Overview
Այս դասընթացը մշակվել է Հայաստանում «Կին ձեռներեցների թվային հզորացում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել կին ձեռներեցներին՝ զարգացնելու իրենց թվային հմտությունները, տոկունությունը և աճի հնարավորությունները՝ ներառյալ արհեստական բանականության (ԱԲ), թվային մարքեթինգի, սոցիալական մեդիայի ռազմավարությունների և առցանց անվտանգության թեմաների շուրջ։
Քանի որ թվային տեխնոլոգիաները դառնում են ձեռներեցության կարևոր գործիքներ, կանայք ավելի հաճախ են օգտագործում առցանց հարթակները բիզնեսի տեսանելիության, հաճախորդների ներգրավման և գործունեության կառավարման համար։ Սակայն առցանց ներկայության աճը կարող է նաև մեծացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ գենդերային հիմքով բռնության (ՏՏԿ ԳՀԲ) հետ կապված ռիսկերը։
Դասընթացի նպատակը
Այս դասընթացը նախատեսված է կին ձեռներեցներին տրամադրելու ՏՏԿ ԳՀԲ-ի վերաբերյալ հիմնական գիտելիքներ և պատկերացում՝ թվային հզորացման թեմայի ավելի լայն շրջանակում։ Այն նպատակ ունի մասնակիցներին աջակցել հասկանալ ոչ միայն ընդհանուր առցանց ռիսկերը, այլ նաև՝ երբ և ինչպես է առցանց վնասը դառնում գենդերային հիմքով բռնություն։
Դասընթացի նպատակներն են՝
- զարգացնել ՏՏԿ ԳՀԲ-ի և դրա սահմանումների վերաբերյալ հիմնական ըմբռնում,
- բարձրացնել իրազեկվածությունը գենդերային նորմերի, իշխանության և դրանց ազդեցության վերաբերյալ թվային միջավայրում,
- ամրապնդել առցանց գենդերային հիմքով վնասը ճանաչելու և արձագանքելու կարողությունները,
- խթանել ավելի անվտանգ թվային մասնակցությունը կին ձեռնարկատերերի գործունեության համար։
Կարևոր է ընդգծել, որ այս դասընթացը կիբեռանվտանգության կամ խարդախությունների կանխարգելման դասընթաց չէ։ Այն կենտրոնանում է թվային վնասի գենդերային բնույթի վրա՝ միաժամանակ ընդունելով, որ թվային անվտանգության հետ կապված թեմաները կարևոր և փոխկապակցված են։
Դասընթացի բովանդակությունը հարմարեցվել է Հայաստանում դասընթացի առաջին խմբի մասնակիցների կարիքների գնահատման հիման վրա։ Գնահատման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցները հիմնականում ծանոթ են առցանց ռիսկերին, սակայն կա բաց՝ հասկանալու, թե երբ է առցանց վնասը վերածվում ՏՏԿ ԳՀԲ-ի։ Այդ պատճառով դասընթացում ավելի մեծ ուշադրություն է դարձվում ընդհանուր առցանց վնասի և ՏՏԿ ԳՀԲ-ի տարբերակմանը՝ կիրառելով կին ձեռներեցների փորձառություններին մոտ գործնական օրինակներ։
Թիրախային լսարան
- Կին ձեռներեցներ և փոքր բիզնեսի սեփականատերեր
- Կանայք, որոնք օգտագործում են թվային հարթակներ մարքեթինգի, վաճառքի և հաղորդակցության նպատակներով
- Ֆրիլանսերներ, բովանդակություն ստեղծողներ և առցանց ծառայություններ մատուցողներ
- Թվային հմտությունների և ԱԲ-ին առնչվող դասընթացների մասնակիցներ
Մասնակցության համար գենդերային հիմքով բռնության բռնության կամ թվային անվտանգության վերաբերյալ նախնական գիտելիքները պարտադիր չեն
Curriculum
- 4 Sections
- 0 Lessons
- 10 Weeks
- Մոդուլ 1: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ գենդերային հիմքով բռնություն (ՏՏԿ ԳՀԲ) Ներածություն և հիմնական հասկացություններ0
- Մոդուլ 2: ՏՏԿ ԳՀԲ․ Կողմերը և ազդեցությունը0
- Մոդուլ 3: Գենդերային հիմքով բռնության օնլայն դրսևորումների ճանաչում0
- Մոդուլ 4: ՏՏԿ ԳՀԲ- ի կանխարգելում և ավելի անվտանգ թվային միջավայրի ստեղծում0




